Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը` Լյուդմիլա Պուտինան, երեկ հանրությանն է ներկայացել է Ուկրաինայի դրոշի գույներին համապատասխան հագուստով, ինչն էլ բավական մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում: Ըստ սոցկայքերի օգտատերերի` այս ձևով նախկին առաջին տիկինը փորձում է վրեժ լուծել Պուտինից:
Նշենք, որ Կրեմլի պաշտոնական կայքում Լյուդմիլա Պուտինայի անունը որևէ ձևով այլևս չի հիշատակվում, ինչն էլ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով` նշանակում է, որ նրանց ամուսնալուծությունն արդեն պաշտոնական բնույթ է կրում:
Հիշեցնենք, որ Լյուդմիլա և Վլադիմիր Պուտինները հայատարել էին իրենց ամուսնալուծության մասին 2013 թվականի հունիսի 6-ին: Ասեկոսեների համաձայն` բաժանման պատճառը Պուտինի երկարատև սիրավեպն է մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի հետ: