Time պարբերականը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երիտասարդ տարիների լուսանկարները: Պարբերականը ցուցադրել է 8 լուսանկար՝ արված 1960-1990-ին ընկած ժամանակահատվածում: Պուտինի հանդեպ պարբերականի հետաքրքրությունը պատահական չէ: Օրերս Պուտինը գլխավորել էր Time-ի՝ աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը:
Ամերիկյան Time-ը ցուցադրել է երիտասարդ Վլադիմիր Պուտինի լուսանկարները: Մասնավորապես, պարբերականը հրապարակել է Ռուսաստանի նախագահի դպրոցական և ընտանեկան լուսանկարները, որոնք արվել են 1960-1990-ական թվականներին:
2015 թվականին Պուտինը հաղթել է Time-ի ընթերցողների շրջանում անցկացված քվեարկությունում և ճանաչվել ամենաազդեցիկ մարդ: Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ իր օգտին քվեարկած ընթերցողները հայտնել են Ռուսաստանի նկատմամբ իրենց հարգանքը: Բացի այդ, նա ընդգրկվել է Time-ի խմբագրության վարկածով աշխարհի ամենաազդեցիկ անձանց ցանկում:
Պուտինի արխիվային լուսանկարները Time-ն ուղեկցել է Ռուսաստանի նախագահի կենսագրության տվյալներով՝ նշելով, որ Պուտինի վաղ տարիների մասին տեղեկությունները «դժվարությամբ» է հնարավոր գտնել: Ինչպես գրում է Time-ը, դրա պատճառը մասամբ նաև Պետանվտանգության կոմիտեում (КГБ) իր աշխատանքն է:
Ամերիկյան Time պարբերականը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երիտասարդ տարիների լուսանկարները:
Պարբերականը հրապարակել է Պուտինի այն լուսանկարները, որոնք արված են 1960-1990-ին ընկած ժամանակահատվածում:
Տեղեկացնենք նաև, որ ամերիկյան պարբերականի այս անդրադարձը պատահական չէ, քանի որ վերջերս Պուտինը գլխավորել էր Time-ի՝ աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց 2015 թվականի ցուցակը: