Մինչ Ռուսաստանի Դաշնությունը հայտնվել է 2016 թվականին Բրազիլիայում անցկացվելիք Օլիմպիական խաղերից դուրս մնալու վտանգի առջև, երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստանում է արդար հետաքննություն անցկացնել:
Միջազգային կազմակերպությունները Ռուսաստանին մեղադրում են իրենց մարզիկներին դոպինգ տրամադրելու մեջ: Ռուսաստանի Դաշնության նախագահը առաջին անգամ անդրադարձել է այս աղմկահարույց հարցին, պետական մարմիններին խրախուսելով ուշադիր լինել հարցը պարզելու համար:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ասում է,- «Երկրորդ հերթին, մենք պետք է ներքին հետաքննություն անցկացնենք, որպեսզի միջազգային հակադոպինգային կազմակերպությունների հետ կարողանանք թափանցիկ համագործակցություն ապահովել: Այստեղ Ռուսաստանում մենք պետք է անենք հնարավորին ամեն ինչ, այս խնդիրը լուծելու համար»:
Պուտինի հայտարարությունը փոխեց Ռուսաստանից հնչած սկզբնական արձաքանքը, որը Հակադոպինգային համաշխարհային ծառայությանը ((WADA)) մեղադրում էր Ռուսաստանի նկատմամբ անհիմն դավադրության մեջ: Ռուսաստանի սկզբնական դիրքորոշումը հավանաբար փոխեց Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից զրկվելու հնարավորության շուրջ բնակչության վրդովմունքը:
Ճարտարագետ Եվգենի Դենիսովը ասում է,- «Կարծում եմ, որոշ անձինք պետք է դուրս մնան Օլիմպիական խաղերից, բայց ոչ ամբողջ ֆեդերացիան: Ռուսաստանը պետք է պաշտպանի իր տեսանկյունը սպորտի համաշխարհային ասպարեզում»:
Ռուսաստանի սպորտի նախարարը, գտնվելով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) էթիկայի հարցերով հետաքննության մեջ, խոստանում է բարելավել դոպինգի ստուգումները և հաշվի առնել քրեական պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը:
Ռուսաստանի Սպորտի Նախարար Վիտալի Մուտկոն ասում է,- «Ամեն ինչ լավ կլինի: Կարծում եմ այժմ մենք Հակադոպինգային համաշխարհային ծառայությանը (WADA) կառաջարկենք իրենց միջոցով վերալիցենզավորել մեր լաբորատորիան: Երեկ ես հաստատեցի լաբորատորիայի տնօրենի հրաժարականի նամակը: Ես բնավ էլ, չէի ուզում ցուցադրել իմ համաձայնությունը միջազգային կազմակերպությունների հետ կամ նրա թերացումը իր աշխատանքի մեջ: Պարզապես իր հասցեին հնչող մեղադրանքների պատճառով նա որոշեց հեռանալ»:
Ատլետիկայի միջազգային ընկերակցությունների Ֆեդերացիայի ((IAAF)) նախագահը՝ ով մեղադրվում է կաշառակերության մեջ նույնպես հրաժարական է տվել:
Մոսկվայի Քարնեգիի կենտրոնից Անդրեյ Մովչանը ասում է,- «Այս ամենի արդյունքում, եթե մինչ այժմ դեռ միջազգային հովանավորներ կան, հավանաբար կվերանայեն իրենց դիրքորոշումը: Փոխված ազգային նկարագրի հետևանքով նույնիսկ 2018 թվականին կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության (World Cup) ֆինանսավորումը կարող է վերանայվել:
2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը նախատեսվում է անցկացնել Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում, որտեղ 1980 թվականին անցկացվեցին Օլիմպիական խաղերը:
Ռուսական պետական մարմինները պետք է ջանասիրաբար աշխատեն, որպեսզի մինչ այդ կարողանան վերացնել ռուսական սպորտի վրա հայտնված ստվերը։
Ամերիկայի ձայնի տեսանյութը