▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը խոսել է Ռուսաստանի ձեռնարկելիք գործողությունների մասին, եթե Ֆինլանդիան ՆԱՏՕ մտնի

Եթե Ֆինլանդիան մտնի ՆԱՏՕ, ապա Ռուսաստանը ստիպված է իր զինված ուժերը մոտեցնել սահմանին: «vesti.ru»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հարցը բարձրացվել է Ֆինլանդիայի նախագահի ասուլիսի ժամանակ: Պուտինն ասել է, որ Ռուսաստանը գնահատումէ Ֆինլանդիայի չեզոք կարգավիճակը, բայց եթե նա անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա զինվորներն արագ կհայտնվեն սահմանին:

«Վերաձևակերպելով իմ ֆին ընկերներից մեկի ասածը, կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ն հավանաբար մեծ գոհունակությամբ կպայքարի Ռուսաստանի դեմ մինչև վերջին ֆին զինվորը: Դա ձեզ պե՞տք է, մեզ՝ ոչ»,-ասել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին