Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւոր դեր է խաղում ահաբեկչության եւ իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է ֆրանսիական Valeur Actuel ամսագրին տված հարցազրույցում:
«Երբ հետեւում են աշխարհում տիրող իրավիճակին, համոզվում եմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քրիստոնեական քաղաքակրթության միակ պաշտպանն է, որի վրա կարելի է հույս դնել»,- ասել է Ասադը:
«Նրանք, ովքեր ցանկանում են ոչնչացնել Սիրիան, այդպիսով ցանկանում են ոչնչացնել տարածաշրջանի վերջին աշխարհիկ պետությունը: Աշխարհիկ բնույթը սիրիական պետության անքակտելի մասն է: Եվ դա հսկայական նշանակություն ունի Մերձավոր Արեւելքի համար»,- ընդգծել է նա:
Ասադը նաեւ հայտարարել է, որ նախագահի պաշտոնից իր հեռանալու հնարավորությունը բացառապես կախված է սիրիացի ժողովրդի կամքից: