«Թուրքական հոսք» գազատարի նախագծի ճակատագիրը Ռուսաստանից չի կախված:
Մոսկվայում ԵՄ-ից երաշխիքներ են սպասում նրա իրականանալիության եւ առաջնահերթայնության վերաբերյալ: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում մեծ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մենք չենք դադարեցրել բանակցությունները: Մեզ անհրաժեշտ է, որ Եվրահանձնաժողովը գրավոր երաշխիքներ տրամադրի, որ բոլոր երթուղիները, այդ թվում` Թուրքիայով Եվրոպա, իրականանալի եւ առաջնահերթային են եւ Եվրահանձնաժողովը կաջակցի դրանց: Երբ թուրք գործընկերները Բրյուսելից նման թուղթ բերեն, մենք առաջ կշարժվենք», — նշել է Պուտինը:
Միաժամանակ նա իր զարմանքն է հայտնել «Հարավային հոսքի» առումով Բուլղարիայի ղեկավարության անատամ քաղաքականության վերաբերյալ, որը հակասում է երկրի շահերին: «3 մլրդը մենք պիտի ներդնեինք նախագծի, շինարարության մեջ, իսկ աշխատատեղերը, աշխատավարձերը, բյուջեի բոլոր մակարդակներում եկամուտը եւ հետո ամեն տարի 400 մլն եվրոն կստանային ուղղակի տարանցման համար», - հավելել է Պուտինը:
Ինչ վերաբերում է Ուկրաինայով տարանցմանը, Վլադիմիր Պուտինը վստահ չէ դրա դադարեցման նպատակահարմարությանը: «Ես վստահ չեմ, որ պետք է անել դա` դադարեցնել ուկրաինական տարանցումը», - ասել է Պուտինը:
«Ինչ վերաբերում է ուկրաինական տարանցման եւ «Հյուսիսային հոսք-2»-ով տարանցման հնարավորությունների համեմատությանը, ամեն դեպքում պահանջվում է, որ «Հյուսիսային հոսքը» ընդհանրապես եւ «Հյուսիսային հոսք-2»-ը ապագայում համապատասխանեն որոշակի պահանջների», - հավելել է ՌԴ նախագահը:
«Մեր ուկրաինացի գործընկերներն ի վիճակի՞ են անել նույն բանը, ինչ մենք ենք անում «Հյուսիսային հոսքի» մեր գործընկերների հետ: Եթե ի վիճակի են, կշարունակենք հետագայում էլ աշխատել նրանց հետ, եթե ոչ, կտեսնենք, թե ինչ անենք», - եզրակացրել է Պուտինը: