Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրին սպառնացող հիմնական վտանգն է համարել Սիրիայում կռվող զինյալներին, որոնց թվում ՌԴ-ից ու ԱՊՀ-ից բազմաթիվ մեկնածներ կան: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Նրանք գումար են ստանում, զենք, ուժեր են կուտակում և եթե հաղթեն այնտեղ, ապա անխուսափելիորեն կհայտնվեն մեզ մոտ, որպեսզի վախ ու ատելություն սփռեն, պայթեցնեն, սպանեն ու տանջեն մարդկանց»,-ասել է Պուտինը՝ մասնավորապես նշելով, որ իրենք պարտավոր են նրանց ոչնչացնել հեռվում:
Նախագահը հավելել է, որ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել Սիրիայում օդային գործողություն սկսել։ Նրա խոսքով՝ Սիրիայում ռուս զինծառայողները կռվում են նախ իրենց երկրի և ՌԴ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար։ Նա հայտարարել է, որ ՌԴ հատուկ ծառայություններին հաջողվել է Ռուսաստանից դուրս հանել համարյա բոլոր ահաբեկիչներին։