Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հանդես է եկել հայտարարությունով՝ ըստ որի Ռուսաստանը պատերազմի է նախապատրաստվում:
«Ռուսաստանը բլեֆ չի անում, երբ պրոպագանդա իրականացնող ԶԼՄ-ների միջոցով մեծ պատերազմի նախապատրաստվելու մասին հաղորդագրություններ է տարածում։ Ռուսաստանի պրպագանդային նայելով, հասկանալի է, որ նրանք իսկապեսպատրաստվում են պատերազմի: Սա ԱՄՆ-ի հետ պատերազմի նախապատրաստություն է։ Սիրիայում ՌԴ-ն արդեն հակամարտում է ԱՄՆ-ի հետ»,-նշել է Միխեիլ Սաակաշվիլին: