Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընթացիկ շաբաթվա վերջին երկօրյա այցով (հունիսի 12-13) մեկնելու է Ադրբեջան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այս շաբաթ նախագահը կայցելի Իտալիա, իսկ շաբաթվա երկրորդ կեսին՝ Ադրբեջան»,- ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահը մասնավորապես մասնակցելու է Եվրոպական խաղերի բացման արարողությանը և հավանաբար կհանդիպի ՄՕԿ-ի ղեկավարի հետ: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նրա խոսքերով՝ Պուտինը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Եվրոպական խաղերի բացումը տեղի կունենա այսօր երեկոյան: Ուշակովի խոսքերով՝ Պուտինն Ալիևի հետ կհանդիպի վաղը. «Կողմերը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության, առևտրատնտեսական հարցեր, ինչպես նաև քաղաքական հարցեր և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը»: