ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ ՀԱՊԿ նստաշրջանին մասնակցելու համար։
Նիստում հատուկ ուշադրություն է դարձվելու ահաբեկչության հակազդեցության միջոցներին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պլանավորվում է քննարկել իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ինչպես նաեւ կազմակերպության հավաքական անվտանգության համակարգերի կատարելագործման հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչության հակազդեցության միջոցներին։