▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի օգնական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի օգնականի պաշտոնում:

Այդ մասին հաղորդում է РБК-ն:

ՌԴ գլխավոր դատախազության աղբյուրը հայտնել է, որ Սարգսյանի պարտականությունները հավասարազոր են լինելու դատախազի տեղակալի լիազորություններին: Ընդգծվում է, որ Սարգսյանն առաջին արտասահմանցին է ՌԴ գլխավոր դատախազությունում, ով զբաղեցնում է նման բարձր պաշտոն:

 

Աղբյուրը՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին