▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը Հայաստանում հեղափոխություն է հրահրում

Շատ վաղուց Ռուսաստանը հմտացել է տարբեր տարածաշրջաններում հեղափոխական իրավիճակներ հրահրելու, ապակայունացում սերմանելու, սեփական շահերի հանգվույն՝ տարբեր երկրներում սեփական քաղաքականությունը թելադրելու մեջ... Դեռ մինչև վերջերս Ռուսաստանը ջանքեր էր գործադրում ապակայունացնելու Ադրբեջանում իրավիճակը, այդ երկիրն իրեն հպատակեցնելու: Սակայն Պուտինի խոփը քարին դեմ առավ, որովհետև խանական Ադրբեջանում, ուր մեծագույն ստրկամտությամբ են վերաբերում իշխանություններին, հնարավոր չէր ձևավորել իշխանություն-ժողովուրդ հակադրությունը, չնայած, ըստ էության, Ադրբեջանի ժողովուրդը գտնվում է ստրկացած վիճակում: Այսինքն, այստեղ չափազանց փխրուն էր թվում իրավիճակը... Ձախողվելով Ադրբեջանում՝ Ռուսաստանն ընտրեց միանգամայն այլ մարտավարություն. որքան կարելի է քծնել ու դուր գալ Ադրբեջանին՝ այսպես շահելով վստահություն, այսպես, արևելյան շարբաթախառը քաղաքականությամբ, ձևավորել Ռուսաստան-Ադրբեջան ալյանսը, որի վերջնագիծն, իհարկե, սեփական դիրքերի ամրապնդումն է տվյալ երկրում: Բայց ահա Ռուսաստանը հղացավ նոր ծրագիր՝ այժմ ձգտելով ապակայունացնել իրավիճակը Հայաստանում և այստեղ ունենալ սեփական դրածոներին: Իհարկե, Ռուսաստանը շարունակում է սպառնալիքներ տեղալ ԵՄ անդամակցության հարցում, սակայն սրան զուգահեռ էլ՝ ձգտում է Հայաստանում հասնել սոցիալական բունտի և հեղաշրջման: Գազի սակագինը, Ադրբեջանին զենքի վաճառքը, այսօր արդեն հայ վարորդի ստորացումը և այլն ծրագրավորված քայլեր են, դրանք մաս են կազմում այն պլանի, որը հեղինակել է Ռուսաստանը: Այս ամենին գումարենք նաև արտագաղթի հովանավորումը, երբ կեղծ խոստումներով՝ Ռուսաստանը գայթակղում է շատ հայերի... Ուրեմն, հարկավոր է լրջորեն մտածել ամեն ինչի մասին, հարկավոր է գտնել հակադարձման ուղիներ...

Հ.Գ.

Մենք, շարքային հայաստանցիներս, մտահոգություններ ենք հայտնում, զայրանում ու հուզվում ենք, մտահոգվում ենք մեր ու երկրի ապագայով, բայց ահա մեր պատգամավորները, իրենց քաղաքական գործիչ համարողները խոր նիրհի մեջ են, կամ էլ թքած ունեն ամեն ինչի և ամենքիս վրա...

 

Լևոն Մութաֆյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին