Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ շնորհավորելով նրա «Արդարություն ու զարգացում» կուսակցության՝ հաղթանակի կապակցությամբ:
Շատերն այս զանգը ծաղրանք համարեցին:
«Թուրքական կայքերից մեկը գրել էր, որ այս զանգը հայհոյանքի նման էր, որովհետև Պուտինը պետք է զանգահարեր վարչապետին, քանի որ նա էր իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության ղեկավարը: Ընտրություններում որոշվելու էր Էրդողանի բախտը, ով պետք է լիարժեք նախագահ դառնար ու բոլոր գործընթացներն իր ձեռքը վեցներ: Էրդողանի բոլոր հույսերը հօդս ցնդեցին, դրա համար Պուտինը շնորհավորեց նրան: Այս ծաղրանքը կապված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Պուտինի Երևանում գտնվելու և ուղերձի հետ, ինչի մասին Էրդողանը խիստ հայտարարություն էր արել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Անի Կարապետյան