Heat.ru-ն գրում է,որ երեխաների ծնունդից հետո Ալլա Պուգաչովան հաճախ չի հայտնվում հանրության մեջ: Նա երեխաներին հաճույքով թողնում է միայն այն ժամանակ, եթե մեծ հոնորարի առաջարկ կա: Այսպես, օրերս նա մասնակցել է գործարար Միխայիլ Աբրամովի ծննդյան 50-ամյակին և կատարել իր հիթերից մի քանիսը 500 000 եվրո հոնորարի դիմաց: Մի քանի երգերի կատարումից հետո նա լքել է երեկույթը, ուր շարունակել են երգել Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը և Վալերի Մելաձեն: Ընդորում, Բասկովը համաձայնել է շնորհավորել հոբելյարին 120 000 եվրոյի դիմաց, իսկ Ստաս Միխայլովը՝ 70 000 եվրոյի, իսկ թե որքան է եղել Մելաձեի հոնորարը, հայտնի չէ, սակայն նա այդ երեկո չափազանց սիրալիր է եղել. «Ես ձեր տրամադրության տակ եմ», այսպես է ողջունել նա հյուրերին և հոբելյարի ընկերներին: