▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոստանջյանը հաստատել է` ԵԽ գլխավոր քարտուղարը Րաֆֆի Հովհաննիսյանին համեմատել է Բրեժնևի հետ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատել է այն լուրը, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության հանդիպման ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, իր հայտարարության հետ կապված, թե  նախագահական ընտրությունների ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ընտրողների ավելի քան 82 տոկոսի քվեն, ասել է, որ 82 տոկոսանոց կողմ քվեարկություն կարող էր լինել միայն Սովետական Միությունում եւ այդքան ձայն կարող էր հավաքել միայն ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը:

 Փոստանջյանը  նշել է, որ շուտով այս մասին հայտարարություն է տարածելու: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին