▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պորոշենկոն Պուտինին առաջարկել է իրեն վերցնել Դոնբասը. Կրեմլը սենսացիոն լուրը դեռ չի մեկնաբանում

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 19-ին Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսական միության ղեկավարության հետ փակ հանդիպման շրջանակում պատմել է, թե Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է իրեն վերցնել Դոնբասը։
 
Ինչպես նշում է Forbes-ի ռուսական ծառայությունը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով, այս առաջարկությունը Պորոշենկոն իբր արել է փետրվարի 11-12-ին Մինսկում կայացած «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա) բանակցություննների ժամանակ:
 
«Նա (Պորոշենկոն- «Tert.am») ինձ ուղիղ ձևով ասաց. «Վերցրե՛ք Դոնբասը»: Ես նրան պատասխանեցի. «Գժվե՞լ ես , ինչ է: Ինձ Դոնբասը հարկավոր չէ: Եթե այն ձեզ պետք  չէ, հայտարարեք դրա անկախացման  մասին»,- մեջբերել է աղբյուրը Պուտինի խոսքերը:
 
Սրան ի պատասխան Պորոշենկոն ասել է, թե իրենք չեն կարող նման քայլի գնալ: Այս խոսքերը լսելով` Պուտինը նշել է, որ այդ դեպքում Ուկրաինայի իշխանությունները պետք է Դոնբասի բնակչությանը վճարեն թոշակները, նպաստներն ու վերականգնեն բանկային համակարգը:
 
Աղբյուրը հավելում է, որ ռուս գործարարների ու Պուտինի փակ հանդիպման ևս մի մասնակից հաստատել է այս տեղեկությունը:
 
«Պորոշենկոն առաջարկել է Ռուսաստանին վերցնել Դոնբասն ու ֆինանսապես ապահովել այն: Մինչդեռ Պուտինը պատասխանել է, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Դոնբասը ներառվի ՌԴ կազմում, իսկ ներկայում այն Ուկրաինայի մի մասն է, ու բոլոր ծախսերը պետք է հոգա ուկրաինական կողմը»,- ասել է աղբյուրը:                                                  Կրեմլը չի մեկնաբանում լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է իրեն «վերցնել Դոնբասը», գրում է РИА Новости-ն։
 
«Այնքան էլ լավ չէ, որ այդ միջոցառման որոշ մասնակիցներ պատմել են նախագահի հետ իրենց շփման բովանդակության մասին։ Թող դա մնա նրանց խղճին, պատմել են նրանք ճշմարտությունը, թե ոչ, թող մնա իրենց խղճին։ Ես ոչ մի կերպ չեմ պատրաստվում մեկնաբանել դա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
Պեսկովն այսպես է պատասխանել Forbes ամսագրի ռուսական ծառայության հրապարակմանն այն մասին, որ Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսական միության ղեկավարության հետ փակ հանդիպման ժամանակ Պուտինը պատմել է, թե Պորոշենկոն առաջարկել է Ռուսաստանին «վերցնել Դոնբասը»։
 
«Միանգամից կպատմեմ, որ Forbes-ն ընդգծել է, որ դա եղել է նիստի փակ մասի ժամանակ, իսկ մենք երբեք չենք մեկնաբանում փակ շփումները»,- ասել է Պեսկովը։

Forbes-ի ռուսական ծառայությունը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով գրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 19-ին Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսական միության ղեկավարության հետ փակ հանդիպման շրջանակում պատմել է, թե Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն փետրվարի 11-12-ին Մինսկում կայացած «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա) բանակցություննների ժամանակ առաջարկել է իրեն վերցնել Դոնբասը։

 «Նա ինձ ուղիղ ձևով ասաց. «Վերցրե՛ք Դոնբասը»: Ես նրան պատասխանեցի. «Գժվե՞լ ես , ինչ է: Ինձ Դոնբասը հարկավոր չէ: Եթե այն ձեզ պետք  չէ, հայտարարեք դրա անկախացման  մասին»,-մեջբերել է աղբյուրը Պուտինի խոսքերը: Սրան ի պատասխան Պորոշենկոն ասել է, թե իրենք չեն կարող նման քայլի գնալ: Այս խոսքերը լսելով` Պուտինը նշել է, որ այդ դեպքում Ուկրաինայի իշխանությունները պետք է Դոնբասի բնակչությանը վճարեն թոշակները, նպաստներն ու վերականգնեն բանկային համակարգը: 

Կրեմլը  դեռևս չի մեկնաբանում լրատվամիջոցներում հայտնված  այս սենսացիոն տեղեկությունը: «Այնքան էլ լավ չէ, որ այդ միջոցառման որոշ մասնակիցներ պատմել են նախագահի հետ իրենց շփման բովանդակության մասին։ Թող դա մնա նրանց խղճին, պատմել են նրանք ճշմարտությունը, թե ոչ, թող մնա իրենց խղճին։ Ես ոչ մի կերպ չեմ պատրաստվում մեկնաբանել դա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ռիա Նովոստիին։  «Միանգամից կպատմեմ, որ Forbes-ն ընդգծել է, որ դա եղել է նիստի փակ մասի ժամանակ, իսկ մենք երբեք չենք մեկնաբանում փակ շփումները»,- ավելացրել է Պեսկովը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին