azatutyun.am-ը գրում է. Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն 10 օրվա ընթացքում պետք է հստակ պատասխան հնչեցնի` արդյոք պատրաստվում է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի գործող նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել վարչապետի պաշտոնում:
Նման պաշտոնական արձագանքի անհրաժեշտությունը ծագեց այն բանից հետո, երբ 25 հազար ուկրաինացիներ մեկ շաբաթվա ընթացքում ստորագրեցին նախագահ Պորոշենկոյի կայքում զետեղված էլեկտրոնային խնդրագիրը, որում ընդամենը երեք նախադասություն կար․ - «Պահանջում ենք Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել երկրի վարչապետ: Թույլ տվեք՝ մարդը երկրում բարեփոխումներ իրականացնի: Հերիք է դիմանալ կոռուպցիային և բարեփոխումների ձգձգմանը»:
Ուկրաինական օրենսդրության համաձայն առնվազն 25 հազար ստորագրություն հավաքած էլեկտրոնային որևէ խնդրագիր երկրի նախագահը անտեսել չի կարող և պետք է գոնե պաշտոնական պատասխան հրապարակի:
Ինքը՝ Միխեիլ Սաակաշվիլին դեռ անցած շաբաթ Պորոշենկոյին պատկանող «Հինգերորդ ալիքի» եթերում կտրականապես հերքում էր իր վարչապետական հավակնությունների մասին Կիևում շրջանառվող լուրերը:
Դրա հետ մեկտեղ Սաակաշվիլին շարունակում է քննադատել Արսենի Յացենյուկի կառավարությանը` գործադիր իշխանությանը մեղադրելով ուկրաինացի օլիգարխների շահերը սպասարկելու մեջ: Սաակաշվիլիի պնդմամբ իր պաշտոնավարման առաջին 100 օրերին Օդեսայում բարեփոխումներ սկսելու բոլոր փորձերը բախվել են կենտրոնական կառավարության կոշտ հակազդեցությանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում