▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պորոշենկոն ծնկի է իջել Մայդանի զոհերի երեխաների առջև

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Արժանապատվության հեղափոխության» 1-ամյակի կապակցությամբ Ուկրաինայի Հերոսի «Ոսկե աստղ» 107 շքանշան է հանձնել «Երկնային հարյուրյակի հերոսների» (Կիևի կենտրոնում 2014-ին տեղի ունեցած բախումների ժամանակ զոհված ակտիվիստները- Tert.am) հարազատներին և մտերիմներին, հայտնում է Обозреватель-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։
 
«Ուկրաինայի ժողովրդի անունից՝ անկեղծ շնորհակալություն ձեզ՝ մայրեր և հայրեր, որ մեծացրել եք այսպիսի խիզախ և հրաշալի որդիներ և դուստրեր։ Եվ խոնարհում այն որդիների և դուստրերի առաջ, ովքեր կորցրել են ծնողներին»,- ասել է նախագահը։
 
Պորոշենկոն հանձնել է մրցանակները և ծնկի իջել «Երկնային հարյուրյակի հերոսների» երեխաների առաջ։

Обозреватель-ը հայտնում է, որ «Արժանապատվության հեղափոխության» 1-ամյակի կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն  Ուկրաինայի Հերոսի «Ոսկե աստղ» 107 շքանշան է հանձնել «Երկնային հարյուրյակի հերոսների» հարազատներին և մտերիմներին:

«Ուկրաինայի ժողովրդի անունից՝ անկեղծ շնորհակալություն ձեզ՝ մայրեր և հայրեր, որ մեծացրել եք այսպիսի խիզախ և հրաշալի որդիներ և դուստրեր։ Եվ խոնարհում այն որդիների և դուստրերի առաջ, ովքեր կորցրել են ծնողներին»,- ասել է նախագահը։ Պորոշենկոն հանձնել է մրցանակները և ծնկի իջել 2014-ին Մայդանում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվածների երեխաների առաջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին