Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից Միխեիլ Սաակաշվիլիի հեռացման հրամանը:
Այս մասին հաղորդում gazeta.ru-ն՝ հղում անելով odessit.ua կայքին:
Գործակալության աղբյուրի տվյալներով` Պորոշենկոն հրամանագիրն ստորագրել է «բաց ամսաթվով»:
Թե ով կլինի Օդեսայի մարզի նահանգապետ, Պորոշենկոն այդ հարցում դեռ չի կողմնորոշվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Սաակաշվիլին՝ Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից կազատվի մարտի սկզբներին: