Ռուսաստանի Պետդումայի ЛДПР-ից պատգամավոր Ռոման Խուդյակովը 100 ռուբլիանոց թղթադրամի վրա պոռնոգրաֆիա է նկատել և այդ մասին բողոք-նամակ ուղարկել Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբուլինային: Պատգամավորը կարծում է, որ այս պատկերը կարող է վտանգել երեխաների առողջությունն ու զարգացումը, և որ այն հակասում է «Վտանգավոր տեղեկատվությունից երեխաների պաշտպանության մասին» օրենքին:
«Դրամական այս միավորը, որպես գրպանի ծախսի գումար, հաճախ է երեխաների ձեռքն ընկնում, ուստի պետք է փոփոխել թղթադրամի դիզայնը, հատկապես, որ Ապոլոնի պատկերը ներկայումս չի համապատասխանում իրական քանդակին. վերակառուցման ժամանակ բոլոր մերկ հատվածները ծածկվել են»,- նկատում է Խուդյակովը:
100 ռուբլիանոց թղթադրամի վրա պոռնոգրաֆիա կա,-վստահ է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ռոման Խուդյակովը/ЛДПР/, ով Ռուսաստանի ԿԲ նախագահին գրած բողոք նամակում կարծիք է հայտնել, որ որ 100 ռուբլիանոցի վրայի պատկերը հակասում է «Վտանգավոր տեղեկատվությունից երեխաների պաշտպանության մասին» օրենքին ու կարող է վտանգել երեխաների զարգացումը:
Ի դեպ, աղմկահարույց թղթադրամի վրա առկա Ապոլոնի պատկերը ներկայումս չի համապատասխանում իրական քանդակին և ինչպես նշել է պատգամավորն իր նամակում` «վերակառուցման ժամանակ բոլոր մերկ հատվածները ծածկվել են»: