▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոռնկորդիների հանրապետությունը

ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ Վ. ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱՐՈՂԱՆԱ ՈՉ ԳՐԵԼ, ՈՉ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԽՈՍԵԼ։ ԲԱՅՑ ԿԹԵԼԱԴՐԻ 3-4 ԳՐԱՌՈՒՄ, ՈՐՈՆՑԻՑ ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆԸ՝ ԿԼԻՆԻ «ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՊԱՆԱՔԱՐԸ» ԷՍՍԵՆ ԵՎ «ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՊՈԵՄԸ։
Իսկ հիմա ներկայացվում է գրառում՝
«ՊՈՌՆԿՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
վերնագրով։
---------

Անհասկանալի է մեր մարդկանց ծայրահեղական, միակողմանի վերաբերմունքը Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։
Մի մասը ուրախանալով գոռգոռում է, թե «Լավ եղավ, սիրտս հովացավ, հասնում էր» ու նման փոքրոգի պոռթկումնային ճղրտոցներ, իսկ բնածին, քրոնիկ եւ սրտառուչ ակտիվիզմով ու ժառանգական ընդդիմամոլությամբ տառապող մասը շատ ՓԻՍ ԿԵՐՊՈՎ ցավակցում, կարեկցում, սատարում ու հանդես է գալիս ոչ մեկին չհետաքրքրող հայտարարություններով։ Մի մաս էլ կա, որ էս վերջիններին ասում է՝ «Դավաճան», «Թուրք» եւ այլն։ 
Բայց մտածում ես՝ վերջին տարիներին կամ հիմա, այ հենց էս պահին՝ ո՞վքեր են մեր իրական թշնամիները, ո՞ր պետությունն է թշնամաբար տրամադրված մեր դեմ… 
Հարցեր կան…
Օրինակ, ովքե՞ր են, որ իբր կռվել են 90-ականներին, հիմա դարձել են գեներալ, կառուցել են ամրոցներ, շիմպանզեի թաթերը դրել են զանազան բիզնեսների վրա ու կեղեքում, ստորացնում են անմեղ բնակչությանը։ Ովքե՞ր։ Թուրքերն ե՞ն…
*Ո՞ր պետության մեջ է տեսնված, որ մի ամբողջ սերունդ ծնվի ցրտի, մթի ու սովի մեջ, մեծանա ու կրթվի չարչիության ճիրաններում ու ճիրաններից, սերվի կարիերիստ ընդդիմականներից ու ամբողջ ւյանքն անցկացնի զզվահարույց իշխանություններին հայհոյելով։ 
*Ովքե՞ր էին անխնամ հեշտոց հիշեցնող մորուքներով էն չտես հայորդիները, որ կտոր-կտոր արեցին, ծախեցին երկիրն այս… Որ սուրբ պատերազմը գործածեցին միմիայն իրենց ու իրենց նմանն ՊԼԵԲՍ-ի հարստանալու համար… Ու ընդհանրապես՝ ովքե՞ր էին վերջին 23 տարիների այն ԲՈԼՈՐ հայորդիները (հայ-պոռնկորդի), որ հարստացան ու բարգավաճեցին՝ մարդկանց մատնելով գործազրկության, ծայրահեղ աղքատության
*1993-ից 1999 թվերին՝ ո՞վ ԻՐ երկրի բանակը, իր զինվորներին կեղեքեց, տանջեց, սովահար արեց, ենթարկեց ստորացումների, նվաստացումների, ծեծի ու ջարդի… Ո՞վ մի ամբողջ զինվորների սերունդ դարձրեց ստորացրած-ստորացողների զանգված…
Թո՞ւրքը…
*Ո՞ր պետությունն է, որտեղ նազիոնալիմն աճում է ահռելի չափերով, որտեղ բոլոր ամբիոններից եւ հարթակներից արդեն զզվելորեն անընդմեջ հնչում են «Հայ, հայրենիք, հայկական, ազգային» բառերը, բայց բոլորը թքում ու հեռանում են էդ երկրից։
*Ո՞ր երկրում է տեսնված, որ բոլոր տաղանդավոր ստեղծագործողները ԲԱՌԻ ԲՈՒՆ ԻՄԱՍՏՈՎ մատնված են սովի… որ ՉՈՒՆԵՆԱՆ ՈՉ ՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ (որ եթե հիվանդանան կա մի դեպք պատահի՝ իշխանություն կոչվող թրիքանոցը ՄԻԱՅՆ ԿՈՒՐԱԽԱՆԱ, որ դրանցից մեկն էլ վերացավ)… Ո՞ր պետությունն է, ո՞ր ազգն է ՄՇՏԱՊԵՍ ՍՈՎԻ ՄԱՏՆՈՒՄ ՈՒ ՍՊԱՆՈՒ ԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ, բայց ամեն տեսակի պոռնիկի ծնունդի բերանից կարելի է լսել՝ «Մեր արվեստը», «Մեր ազգային մշակույթը» եւ տարիների ընթացքում փտած նման ուրիշ հիմարություններ։
*Ովքե՞ր են այն գործարար ձեռներեցները, որ 100 դոլարանոց ապրանքը բերում ու իրենց քոսոտ խանութներում վաճառում են 250.000 դրամով, ովքե՞ր են հարստանում միջին խավի հաշվին… «Հայի խելք, ստեղծագործ ջիղ»… Էդ է դրանց ջիղը, ԷԴ)։
*Ո՞ր պետությունն է իր երկրի տականք դիլետանտներին կանգնացրել ամբիոններին, լցրել եթերները, բեմերը եւ այլուր… Ո՞ր պետության մեջ են ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՄԱՐԴ ԿՈՉՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ՀԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ, անվերջ ներկայացնում, խոսում դրանց մասին, երիտասարդության ուղեղը լցնելով ամեն տեսակի ստորածին լիսկա-նեմեց-լֆիկա-դոդ անուններով։ Ո՞ր պետությանն է ՁԵՌՆՏՈՒ, որ մարդիկ միայն նողկանքների անունն իմանան, դրանց մասին խոսեն, քննարկեն, վիճեն… ՈՐ ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉԻՄԱՆԱՆ, ՈՐ ԱՊՐԵՆ ԳԱՂՋՈՒԹՅԱՆ ԹՄԲԻՐԻ ՄԵՋ… 
Եւ ո՞ւմ է ձեռնտու ունենալ դատարկագլուխ, վերոհիշյալ հիմար լուրերով սնվող պլեբեյ-ժողովուրդ… 
Ո՞ւմ։
Միայն նրանց, ովքեր կազմակերպել ու առաջ են տանում այս կոտորածը։
Եւ հնարավո՞ր էր արդյոք, որ անկախության օրվանից մինչ այսօր՝ ՆՈՒՅՆ ԵՐԿՐԻ ՄԵՋ, ղեկավարող, կառավարող եւ ընդդիմադիր ոլորտում հայտնվեին ՄԻԱՅՆ ՊՈՌՆԿՈՐԴԻՆԵՐ, ՄԻԱՅՆ ՍՏՈՐԱԾԻՆՆԵՐ, ՄԻԱՅՆ ԱՆԳՐԱԳԵՏ ՖԵՈԴԱԼՆԵՐ ՈՒ ՆՐԱՆՑ ՀԵՏՈՒՅՔԸ ՄՏԱԾ ՍՏՈՐ ՎԱՍԱԼՆԵՐ։
Ո՞Վ ԵՂԱՎ, ՈՐ ԵԿԱՎ ՈՒ ՊՈՌՆԿՈՐԴԻ ՉԵՂԱՎ։ 
Ո՞Վ։
Ովքե՞ր եկան, որ չթունավորեցին ու չպղծեցին մարդկանց հոգիներն ու մարմինները։
Դրանք ԷԼԻ նրանք էին, ովքեր կազմակերպել ու առաջ են տանում այս կոտորածը։

Ու այսօրվա օրով՝ ես ոչ Թուրքիայից պահանջ ու բողոք ունեմ, ոչ ուրիշ մի պետությունից։

 

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը 

Ֆեյսբուք

 

Հիշեցնենք, որ Asekose.am-ը գրել էր, որ թատերագիր-հրապարակախոս Վահրամ Սահակյանը բոլորիս աջակցության կարիքն ունի: Վերջին տարիներին նրա մոտ առկա էին մի շարք նյարդային բնույթի հիվանդություններ, որոնք հիմա ոչ միայն ահավոր կերպով սրվել են, այլեւ մի քանի ամիս առաջ նա տարել է գլխուղեղի և գլխոսկրի ծանր վիրահատություններ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին