▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի՞

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է ա՞յն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա․ Վանեցյանը, ինքը «Ժնեւից մեկնում էր օդանավակայան»՝ հուլիսի 25-ին, թե՞ սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի։

Բանն այն է, որ հուլիսի 24-ի երեկոյան պարոն Վանեցյանն իր տիկնոջ, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ Մոսկվայում ներկա է եղել «60 տարվա ընդմիջումից հետո Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ Մոսկվայի մեծ բեմում Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացմանը»:

Թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնեւ, հետ վերադառնալ, որ օդանավակայանի ճանապարհին զրուցի ՀՔԾ պետի հետ ու ձայնագրվի, փոքր-ինչ տարակուսելի է՝ զարմանում են համակարգում։ Հիշեցնենք, որ գաղտնի ձայնագրության մեջ խոսվում էր Ռ․ Քոչարյանին «փակել-չփակելու» հիմքերի մասին, ինչը նշանակում է, որ դա տեղի է ունեցել մինչեւ նրան ՀՔԾ-ում հարցաքննելը։ Իսկ նրան հարցաքննել են հուլիսի 26-ի առավոտյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին