▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձել են սպանել իշխանական պատգամավորին հարվածած ալավերդցուն․ նոր մանրամասներ

«Երեկ գրել էինք, որ Ալավերդիում քաղաքական հողի վրա ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել, որից ժամեր հետո՝ մեկ այլ վայրում, կրակել են պատգամավորին հարվածած միջադեպի մասնակիցների վրա:

«Հրապարակ»-ին դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: 

Ծեծկռտուքից հետո թեման շարունակվել է Ալավերդիի երկաթգծի կայարանի թաղամասում: Հաշվեհարդար տեսնելու եւ հարցին վերջնական «իտոգ» տալու համար միջադեպի մասնակիցներից Ալեքսանդր Մելիքյանը 5-6 անգամ կրակել է «հակառակորդներից» Զորայր Շահվերդյանի, եւ այդ պահին այդտեղ գտնվող այլ անձնանց ուղղությամբ: Ալեքսանդր Մելիքյանը փորձել է սպանել Զորայր Շահվերդյանին:

Մեզ ասացին, որ նա է եղել Արեն Մկրտչյանին ենթադրաբար ծեծած ալավերդցին: Ըստ ամենայնի՝ իշխանամերձ շրջանակները փորձել են հաշվեհարդար տեսնել նրանից: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից հաստատեցին տեղեկությունը, նշելով, որ նյութերն ուղարկվել է Քննչական կոմիտե»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին