▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձել են մտնել Կառավարության շենք. հերթական բողոքի ակցիան

Aravot.am-ը գրում է, որ այսօր Կոտայքի մարզի մի ամբողջ ընտանիք ու գերդաստան առավոտյան կառավարության շենքի մոտ էին եկել եւ իրենց դժգոհությունն էին արտահայտում դատական համակարգի նկատմամբ: Մկրտիչ Դանիելյանին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 7 տարվա ազատազրկման եւ 3,5 միլիոն դրամ՝ որպես տույժ, այս վճիռը Դանիելյանը բողոքարկում է Վերաքննիչ դատարանում. այսօր դատական նիստն է:

Մկրտիչ Դանիելյանի հարազատները փորձել են  մտնել կառավարության շենք, բայց ոստիկանները կանխել են  նրանք ցուցարարներին համոզում էին աստիճաններից ներքեւ իջնել, կառավարության աշխատակազմի աշխատակիցներից մեկը կընդունի եւ կլսի իրենց:

«Մենք արդարություն ենք ուզում մեր ախպոր համար:Իմ ախպոր գլխին սարքում են, իրանք իմ ախպորը մեղադրում են, էս դատախազությունը ծախված է, իմ ախպերն ուրիշի փոխարեն գնում ա դատվի: Փողի, կաշառքի երկիր է, օրենք չկա»,- դժգոհել են Մկրտիչ Դանիելյանի հարազատները: 

Հեղինակ` Նելլի Բաբայան

Առավել մանրամասն` Aravot.am-ի տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին