▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքր բան անել չեմ ուզում, մեծի էլ՝ հնարավորություն չունեմ. Արթուր Իսպիրյան

Life.panorama.am գրում է. 2015 թվականը պատմական տեսանկյունից պատասխանատու տարի է հայ ժողովրդի կյանքում. ցեղասպանության 100-րդ տարելից, որ չհատուցված ու չճանաչված է: Աշխարհի յուրաքանչյուր անկյունում գտնվող ամեն մի հայ փորձում է յուրովի բարձրաձայնել այդ մասին: Կայքը կապ հաստատեց երգիչ Արթուր Իսպիրյանի հետ՝ տեղեկանալու, թե արդյոք որևէ բան նախապատրաստո՞ւմ է. «Փոքր բան անել չեմ ուզում, մեծի էլ՝ հնարավորություն չունեմ: Քանի որ իրականացնել չեմ կարող, ավելի լավ է լռեմ»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ է ցանկանում անել, որը մեծ հնարավորություններ է պահանջում, պատասխանեց. «Ուզում եմ, ամբողջ աշխարհում համերգային մեծ երթ կազմակերպենք ու ներկայացնենք Կոմիտասին: Մեզ հետ պետք է նաև պատմաբաններից կազմված հատուկ խումբ լինի, ովքեր աշխարհին կպատմեն ճշմարտությունը: Մեր երկրին ավելի պատիվ կբերի, որ Կոմիտասի քառյակը, խոռը ու այս կարգի այլ երգչախմբեր ելույթ ունենան տարբեր երկրներում, քան էստրադային երգիչները»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին