«Այսուհետ աշխատած տարիների և ստացած աշխատավարձի մասին տեղեկանք ստանալու համար քաղաքացին ստիպված չի լինելու դիմել Ազգային արխիվին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամատունի Վիրաբյանը:
«Փորձում ենք այնպես անել, որ մարդը ոչ թե քայլելով հասնի արխիվ, այլ դիմի իր տանից կամ այլ կազմակերպության միջոցով: Խոսքը, բնականաբար, պետական մարմինների մասին է: Օրինակ թոշակառուն միանգամից դիմելու է թոշակային ծառայությանը, սա էլ իր հերթին՝ մեզ: Հենց այս պահին Աշխատանքի և սոցիալական ապահովության ու Տարածքային կառավարման զարգացման նախարարությունների հետ աշխատում ենք այս կարգը ներդնել: Մինչև հունվարի վերջը պատրաստ կլինի»,-մանրամասնեց Ամատունի Վիրաբյանը՝ հավելելով.
«Մեր թիրախում գտնվում են նաև գիտաշխատողները՝ լրագրող, պատմաբան, մագիստրոս և այլք, ովքեր ցանկանում են արխիվային փաստաթղթերից օգտվել ու գրել գիտական աշխատանք կամ հուշ: Նրանց աշխատանքը հեշտացնելու համար թվայնացնում ենք փաստաթղթերը և շտեմարան ենք ստեղծում»:
Անի Կարապետյան