- Սիրելիդ իմ Սե՛րժ,
Գիրս մի՛ մերժի,
Ե՛կ հրապարակ,
Խոսքս մի՛ դրժի։
- Սիրելի Րաֆֆի՛,
Վեր կաց դո՛ւ արի
Ինձ էլ մի՛ քրֆի
Տեղի, անտեղի...
Կե՛ր դու պանիր հաց
Մտի՛ր, լողացի՛ր։
Բաղրամյան քսանվեց
Նորե՛ն համեցիր։
- Սիրելիդ իմ Սերժ
Բաղրամյանը՝ յախք։
Եթե գամ՝ ընդմիշտ
Կլինեմ ես ԱԽՔ։
Արի՛, դու՛ արի,
Կանենք վրանում
Ութ նախարարի
Ընդունում - հանձնում։
- Սիրելի Րաֆֆի,
Վախ, հորս արև
Ութը նախարա՞ր...
Առռը քեզ «բարև»։
Ութը նախարա՜ր՝
Էսօրվա կուրսո՜վ...
Չէ ախպեր, փախար.
Գոհացի՛ր չորսով։
Մի թուղթ ու գրիչ
Վերցրու ու արի.
Կանեմ մաղարիչ՝
Մի նախարարի։
***
Քառասուն տուն հետո
****
- Սիրելիդ իմ Սերժ,
Առաջարկս հե՞չ
Արի՛ մարդամեջ
Ասում եմ ու վե՛րջ։
- Չէ ե՛ս եմ ասել։
Թո՛ւ, կարմիր ասեղ
Ձեռս երկաթ էր,
Ես շուտ եմ ասել...
- Չէ պիտի դու գաս
Սիրելիդ իմ Սերժ...
- Սիրելի Րաֆֆի...
- Սիրելիդ իմ Սերժ...
- Սիրելի Րաֆֆի...
- Սիրելիդ իմ Սերժ...
***
26.03.2017