▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոլ Մերսոն. «Ժոզե Մոուրինյոն և Հենրիխ Մխիթարյանը կօգնեն «ՄՅՈՒ»-ին վերադառնալ Չեմպիոնների լիգա»

vivaronews.am-ը գրում է. Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Բրիտանացին կարծում է, որ Մոուրինյոն և հայ կիսապաշտպանը կօգնեն «Յունայթեդին» հայտնվել ԱՊԼ-ի լավագույն քառյակում:

«Ժոզե Մոուրինյոն կստիպի նրանց հաղթել, և ինչպես ես ասել եմ առաջին օրվանից, Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նրա ցուցադրած խաղը թիմին շատ է ոգեշնչում: Կարծում եմ, որ պորտուգալացին և Մխիթարյանը կօգնեն «Կարմիր սատանաներին» վերադառնալ ՉԼ»,- ասել է Մերսոնը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին