Ապա մի տեսեք, թե քանի պաշտոն են դրել այս մարդու վզին, սա պարզապես տրագի-կոմեդիա է արդեն: Ընկել են, կիրթ, ինտելեկտուալ մասնագետներ են ման գալիս, որպեսզի երկիրը ղեկավարեն, իրենց գլորած փոսից հանեն: Բայց, միթե՞ չեն հասկանում, որ այդ մարդկանց սերնդե-սերունդ ոչնչացրել են, համակարգը խժռել է նրանց, որպես «վտանգավոր» տեսակ՝ քոքից կտրել են: Ինչ էլ, որ հրաշքով փրկվել է, կամ աղքատության մեջ գոյության կռիվ է տալիս երկրում կամ էլ հեռու հեռուներում գաղթականի ցուպը ձեռքին թափառում է հայրենազուրկի կարգավիճակում:
Խելքի աշեցեք, գողապետությունում կիրթ, պարկեշտ, հայրենասեր մարդկանց «դեֆիցիտ» է: Ընկել են մոմով ման են գալի նրանց, ում «յոխը» հենց իրենք են տվել: Երևի լավ հասկանալով, որ չեն գտնելու, որոշել են մի դյուժին պաշտոն հանձնել այս «միակ ինտելեկտուալին», մինչև կողքից գիտական կոչումներով լիսկա-միսկաներին վերապատրաստեն: Մտածում եմ, երևի, թե արժեր այդքան բեռ մարդու վրա բարձելուց հետո, կաթողիկոս էլ նշանակել, մանավանդ, որ աթոռն էլ կարծես թափուր է, գահակալը՝ թռած...