▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ ղեկավար կազմում այլևս ոչ մի գեներալ չի մնացել. «Ժողովուրդ»

«Մովսես Հակոբյանին ՀՀ պաշտպանության փոխնախարար-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելուց և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ նշանակելուց հետո ՊՆ ղեկավար կազմում այլևս ոչ մի գեներալ չի մնացել։ ՀՀ ՊՆ բոլոր երեք տեղակալները՝ Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը և Դավիթ Փախչանյանը, քաղաքացիական անձինք են։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության մյուս ղեկավար պաշտոններից ևս առաջիկայում զինվորականները ազատվելու են։ Երիտասարդ կադրերը կտեղափոխվեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության ստորաբաժիններ, իսկ տարեցները կուղարկվեն թոշակի։ Ենթադրվում է, որ աստիճանաբար պաշտպանության նախարարությունը կվերածվի մի գերատեսչության, որը մշակում է բանակի զարգացման քաղաքականությունը ու լուծում նյութական ապահովության հետ կապված խնդիրները, իսկ ռազմական գործառույթները կվերապահվեն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին և նրա ստորաբաժիններին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին