▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ ՌՈ քրեականի պետի տեղակալը 7 հոգու հետ դաժան ծեծի է ենթարկել ԱԱԾ աշխատակցին

Օրեր առաջ  ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության քրեականի պետի տեղակալ Արթուր Ավագյանը 7 հոգու հետ դաժան ծեծի է ենթարկել Ազգային անվտանգության ծառայության N վարչության սպա, կապիտան Յուրա Դարբինյանին (վարչության անունը ծառայության գաղտնիությունից ելնելով չենք հայտնում)։

«Հրապարակ»-ի տեղեկություններով Դարբինյանը դաժանաբար ծեծի է ենթարկվել հղի կնոջ, երկու անչափահաս երեխաների եւ մոր ներկայությամբ։

ՀՀ ՆԳՆ լրատվականից կայքին հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդումը եւ կից կազմված փաստաթղթերը ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին։ Քրեական վարույթը գտնվում է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում։

Կայքի տեղեկություններով ՌՈ քրեականի պետի տեղակալը, եւս 2 հոգի կալանավորվել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին