▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ում ոգևորված են հեղափոխությամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում ոգևորված են հեղափոխությամբ, հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ կանի: ՊՆ ավագների սերունդը վստահ է, որ Սերժ Սարգսյանը հեռանալիս ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել նրա հետ մի շարք կարևոր պաշտոնների մասով։ Եվ հույս ունեն, որ Վիգեն Սարգսյանը կդասվի պրոֆեսիոնալների շարքը, և նրան ժամանակ կտան՝ սկսած ծրագրերն իրագործելու: ՊՆ երիտասարդ սերունդը վստահ է, որ Փաշինյանը Սերժ Սարգսյանի կարկառուն կադրին՝ Վիգեն Սարգսյանին չի թողնի այդ պաշտոնին: Մի մասը համակերպվել է սպասվող փոփոխություններին և ճամպրուկային է, սակայն առավել ճկունները Դավիթ Տոնոյանի հետ են սկսել հանդիպել, քանի որ «Ելք»-ի անդամ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Պնախարարի լավագույն թեկնածուն Դավիթ Տոնոյանն է, սակայն նրա դեմ առարկություններ ունի Ռուսաստանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին