▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ն շարունակում է թանկ ավիատոմսեր գնել.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՊՆ-ն շարունակում է  պրիմիտիվ գողությունների շրջանակներում  թանկ ավիատոմսեր գնել։  Օրինակ,  հոկտեմբերի 24-27-ի համար  «Ավիատուր գրուպից»  Մոսկվայով դեպի  Ֆրանկֆուրտ  եւ հետադարձի  տոմսը  գնել է  897 հազար դրամով կամ 1700 եվրոյով։

Նախարարությունն այս անգամ ազնվաբար նշել է, որ  տոմսը բիզնես դասի է։  Ամենայն հավանականությամբ, այդ թանկարժեք տոմսը գնվել է  ԶՈւ գլխավոր շտաբի պետ  Մովսես Հակոբյանի համար, քանի որ նա հոկտեմբերի 25-26-ը  Գերմանիայի Վիսբադեն  քաղաքում  պետք է մասնակցեր  Եվրոպական բանակների  23-րդ ամենամյա համաժողովին։ 

Համեմատության համար կարող ենք նշել, որ  եթե մենք նույն չվերթով տոմսը գնենք  հոկտեմբերի 31-ից  նոյեմբերի 3-ի համար,  ապա էկոնոմ դասի մեկ տոմսը կարժենա  450 եվրո կամ  240. 000 դրամ, այսինքն 3-4 անգամ էժան։ 

Իսկ նոյեմբերի 2-6-ին  Մոսկվայով  հետադարձով  Բրյուսել էկոնոմ  դասի մեկ  տոմսի համար  ՊՆ-ն վճարել է  423 հազար դրամ կամ 800 եվրո այն դեպքում, երբ  նույն օրերի համար  այսօր էլ հնարավոր է տոմս  գնել կրկնակի էժան՝ 400 եվրոյով կամ  200.000 դրամով,  իսկ ուկրաինական ավիաընկերությունով՝ 350 եվրոյով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին