ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում գրում է․
«ՊՆ-ի հերքումը վերաբերվում է երեկ մեր տելեգրամյան ալիքում տեղադրված տեսանյութին, որտեղ պարզ երևում է Ջերմուկի զորքի տեղաշարժ X ուղղությամբ ուրեր գնում այդ զորքը էական չէ այս պահին, Էականը նա է, որ մենք տեսնում ենք Ջերմուկի զորամասի զորքը հեռանում է Ջերմուկից դատարկ թողնելով զորամասը, գումարած Զինծառայողներ են իջեցրել մարտական դիրքերից և ևս տեղահանվել Ջերմուկի զորամասից, Մեկ մեքենա չէ, Մենք տեսնում ենք մեքենաների քանակը, Նույնը տեսնում է նաև հակառակորդը: Այս ամենից հետո ընկեր ՊՆ-ն հայտարարում է, «ըտենց բան չկա» - ԼԿՏԻ ՍՈՒՏ Է- Ինչ տեսել եք սուտ է- Տակտիկական նահանջ է:
Հ.Գ․ սպասում ենք ականի վրա տրաքած ՈՒՐԱԼ մակնիշի մեքենայի արձագանքին»:
***
Սոցցանցերում շրջանառվող լուրերը, թե ՀՀ ԶՈւ-ն լքում է Ջերմուկի մոտ զբաղեցրած դիրքերը, անհեթեթություն են, Radar Armenia-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«ՀՀ ԶՈւ-ն շարունակում է պատշաճ կատարել պարտականությունները։ Պաշտպանության նախարարությունը առաջնագծի վերաբերյալ իրազեկում է հանրությանը։ Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- ասել է Թորոսյանը։