▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Playboy-ի հայազգի հերոսուհի քաղաքական գործիչը հայտնվել է բանտում

Էստոնական Playboy-ի շապիկի հերոսուհին և աշխարհի ամենասեքսուալ կին քաղաքական գործիչ համարվող  հայազգի Աննա-Մարիա Գալոյանը հայտնվել է բանտում:

Նա մեղադրվում է «Էստոնիայի Եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության միջոցներից 48,000 եվրո յուրացնելու մեջ և իր պատիժն է կրում Տալլինի բանտում: Գալոյանը այդ շրջանում Էստոնիայի Բարեփոխումների կուսակցության պաշտոնյա է եղել:

Մոդելը դատապարտվել է մոտ երկու տարվա ազատազրկման՝ պարտավորվելով միայն 5 ամիսն անցկացնել բանտում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին