Այսօր Հարավային Կորեյաում կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Շուտով օլիմպիական կրակը կհասնի վերջին կանգառ՝ Փհենչհանի «Օլիմպիական ստադիոն» ու կազդարարի Խաղերի սկիզբը:
Փհենչյան-2018-ում Հայաստանն ունի երեք մարզիկ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Մեր թիմն արդեն մի քանի օր է Փհենչհանում է: Մարզիկները հարմարվում են մրցավայրին, ժամային փոփոխությանը, եւ վերջին մարզումներն անում գլխավոր մեկնարկից առաջ:
Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի թիմից առաջինը կմեկնարկի Կատյա Գալստյանը: Ներկայացնում ենք մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը.
Կատյա Գալստյան — սպրինտ, փետրվարի 13, 12:30 (Երեւանի ժամանակով)
Միքայել Միքայելյան — սպրինտ, փետրվարի 13, 13:05
Կատյա Գալստյան — 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, 10:30
Միքայել Միքայելյան — 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, 10:00
Աշոտ Կարապետյան — հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, 05:15
Աշոտ Կարապետյան — հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, 05:15
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը կկայանա փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին: