▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փետրվարի 20-ին տեղի կունենա երկրորդ միասնության շուրջպարը Արագածի շուրջ

Armcomedy-ն գրում է. Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի քաղաքական ուժերը անակնկալ են պատրաստել իրենց ժողովրդի համար` գեղեցիկ միասնության շուրջպար: Կազմակերպիչները պդնում են, որ նպատակը քաղաքական նոր մշակույթ ձևավորելն է, որտեղ տարբեր քաղաքական ուժեր կարող են վիճել և բարիշել շատ կարճ ժամանակում:

ՀՀԿ խոսնակը բացատրում է, որ  միտքը ծագել է բոլոր ուժերի մոտ միաժամանակ. «Մենք և մեր գործընկերները մտածեցինք` ինչու է պետք վիճել, եթե կարելի է ուրախանալ։ Ինչու է պետք կռվել, եթե կարելի է շուրջպարի բռնվել։ Ինչու վիրավորել, եթե կարելի է ջան ասել, ջան լսել»:

ԲՀԿ-ն ևս լուրջ դեմքով բացատրեց, որ տվյալ վիճակում ամենաճիշտ լուծումը դա բոլոր կուսակցություններով հավաքվելն է և միասնական շուրջպարի բռնվելը: Նաիրա Զոհրաբյանը ասել է. «Անկեղծ ասած` ամեն ինչ փոխվեց դեմ առ դեմ հանդիպումից հետո: Այսքան ժամանակ մենք մտածում էինք, որ հանրապետականները կոռումպացված և մեծամիտ ռեժիմի ներկայացուցիչներ են, սակայն հանդիպեցինք, զրուցեցինք ու պարզվեց ի՞նչ` հիանալի անձնավորությունների մի խումբ»:

Նույնը նշում են նաև իշխանության ներկայացուցիչները: Արմեն Աշոտյանը նշել է, որ ԲՀԿ-ականները բավական կիրթ ու գրագետ անձնավորություններ են. «Դե հեռվից հեռու որ տեսնում ես, լսում ես, կարող է թվալ, որ… դե.. IQ-ի խնդիր կա, բան… Բայց որ անձամբ խոսում ես, պարզվում ա ոչ միայն Վարդանանք են կարդացել, այլև Պյութագորասի թեորեմը ջրի պես գիտեն»:

Փոքր ինչ անորոշ արձագանք են տվել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: «Դե.. մենք ավելի շատ հեղափոխության էինք պատրաստվում», – ասում է ՀԱԿ հիմնադիր համակարգող Լևոն Զուրաբյանը, – «Սակայն եթե մեր ԲՀԿ-ի գործընկերները գտնում են, որ ճիշտը միասնության շուրջպարն է, ապա մենք ըմբռնումով ենք մոտենում` ուրեմն ճիշտը միասնության շուրջպարն է»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին