«Երջանիկ մարդ լինելու համար նախ պետք է մարդ ունենա հանգիստ խիղճ, լավ ընկերներ, լավ ընտանիք»,- ասում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբահամը ` նշելով, որ երջանիկ մարդ լինելու համար չեմպիոն դառնալը բավարար չէ:
«Մարդ, որ գլուխը դնում է բարձին, պետք է կարողանա հանգիստ քնել»- ասում է Արթուրը:
Նա սիրում է դասական երաժշտություն լսել մարզումներից առաջ, իսկ հաղթանակներից հետո` գալ Հայաստան: Լիարժեք կարողանում է հանգստանալ Հայաստանում, և սիրում է ամեն հաղթանակի ժամանակ բարձրացնել եռագույնը` որպես իր երկրի և ազգի նկատմամբ ունեցած սիրո դրսևորում:
Արթուր Աբրահամը դեռևս շարունակում է խնամքով թաքցնել իր սիրելիի ով լինելը: Առայժմ խոսում է նրա բնավորության գծերից , հայ կանանց ու առհասարակ կանանց գեղեցկության և խելքի ներդաշնակությունից:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտից, կրկին չեմպիոն դառնալու երազանքից, մինչև կանացի գեղեցկություն. հաղթանակած և նոր հաղթանակի ձգտող մարդուց` մարդկային, ջերմ, անմիջական պատասխաններ` Asekose.am - ի «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում:
Փետրվարի 1-ին կասեմ սիրելիիս անունը. Արթուր Աբրահամ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet