«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանի ազատումը բավական ուշագրավ շերտեր ունի։
Պարզվում է, երբ խնդիրը ծագել է, եւ հարց է բարձրացվել, թե ինչու է դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին եթեր հրավիրել։ Պետրոս Ղազարյանը հեռուստատեսության լրատվական ծրագրերի տնօրեն եւ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից անկախ է գործել։
Ծառուկյանը միջամտել է խնդրին, Պետրոս Ղազարյանն ասել է, որ Սերգեյ Դանիելյանին հյուր կանչելը համաձայնեցված է եղել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ՝ Վլադիմիր Հակոբյանի հետ։ Առերեսումից հետո որոշվել է, որ Պետրոս Ղազարյանը չպետք է շարունակի աշխատանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում