Դերասան Հովհաննես Ազոյանը, Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով իշխանափոխության խնդրին, ասաց հետևյալը.
«Իշխանափոխությունն այլևս ինքնանպատակ չէ. մենք բոլորս ենք այդ նավի մեջ: Մենք չենք կարող իշխանությանը փոխել և բերել այնպիսի մի իշխանություն, որը որ կկարողա հարթել այս իրավիճակը և ուղղել, զարգացնել մեր երկիրը: Մենք բոլորս պետք է բառիս բուն իմաստով փոխվենք. դա կլինի իշխանափոխվենք, ընդդիմադիրափոխվենք: Մենք պետք է փոխենք մեր մոտեցումները, մտածելակերպը, մեր տեսլականը, մենթալիտետը` նույնիսկ կօգտագործեմ այդ բառը»:
Կարդացեք նաև` Եթե մեր նախագահն անգլերենին լավ տիրապետի, կկարողանա մեր խնդիրները զգացմունքային և ճիշտ մատուցել աշխարհին