▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է պատրաստ լինենք սիրիահայերի ներգաղթից հետո ընդունել Լիբանանի մեր հայրենակիցներին

Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների խզումը նոր փորձանք է տարածաշրջանի ու հատկապես մերձավորարևելյան հայաշատ երկրի` Լիբանանի համար: Լիբանանի քաղաքական դաշտը գտնվում է հենց այս երկու երկրների ուղղակի ազդեցության տակ: Լիբանանը նաև այն երկիրն է, որտեղ վերջին 60 տարվա ընթացում քաղաքական հարցերը լուծվում են զենքի միջոցով: Ուստի, ցավոք, կարելի է ենթադրել, որ առաջիկայում Լիբանանին սպասվում է քաղաքական ճգնաժամի խորացում և, որպես հետևանք, հնարավոր են զինված բախումներ: Հայաստան պետությունը պետք է պատրաստ լինի սիրիահայերի ներգաղթից հետո ընդունել Լիբանանի մեր հայրենակիցներին:


Նարեկ Գալստյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին