▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի. Էդուարդ Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմին նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ  քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հացրեր, անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցերին:

Ադրբեջանի կողմից մայիսի 9-ին սպասվելիք հնարավոր սադրանքների մասին խոսելիս նա ասաց, թե պարզ է, որ քանի դեռ բանակցությունները չեն սկսվել եւ սահմանին տեղի են ունենում կուտակումներ, պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի:

Անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ կառավարության այսօրվա որոշմանը՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել ԱԳՆ-ի ներկայացրած եզրակացությանը, որտեղ էլ նշված է, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցը կախված է Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարությունների քննարկումներից՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները:

«Այսինքն՝ ՀՀ նախագահի հստակ արտահայտած կարծիքն առ այն, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանն սկսի պատերազմ՝ մնում է ուժի մեջ»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ ավելացնելով, որ գնդակն Ադրբեջանի դաշտում է եւ եթե նրանք փորձեն խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ապա ՀՀ-ն կիրականացնի այն քայլերը, որի մասի խոսել է Սերժ Սարգսյանը:

 

Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին