▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է պատժել հիմարներին,ովքեր դիպչում են անձնական ու դժբախ դեպքերի. Արամեի պրոդյուսեր

armstar.am-ը, գրելով, որ  Արամեի և Աննա Թովմասյանի այդքան սպասված ամուսնությունն արդեն իրականություն է, հիշեցրել է, որ  որոշ ժամանակ առաջ հրապարակվել էր բամբասանք` իբրև Աննան ու Արամեն բաժանվել են և  Արամեի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանից հետաքրքրվել է  միջոցների  մասին, որոնք ձեռնարկվում են այդ սուտ բամբասանքը տարածողին գտնելու և պատժելու ուղղությամբ. -Մենք հիմա շատ ակտիվ աշխատում ենք գտնել այդ նյութը տպագրողին: Խնդիրն ամենևին նրանում չէ, որ Արամեի անվան շուրջ բամբասանքներ են պտտվում: Ասեկոսեներ կարող են հնչել տարբեր տեսակի: Սա նորմալ է, բայց երբ սրբությունը կորցրած դիպչում են անձնական, շատ նուրբ ու դժբախտ դեպքերի, այդ հիմարներին պետք է պատժել,-ասել է Արտյոմ Հակոբյանը:

Արամեի և Աննայի ամուսնությունը գրանցվել է ՔԱԳԿ-ում:

-Քանի որ Արամեի հայրը մահացել էր, մենք որոշեցինք զույգի զագսավորումից աղմուկ չբարձրացնել : Իսկ զագսավորումը տեղի ունեցավ այդ ժամանակ, քանի որ, ինչպես գիտենք,  քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոն նախապես են դիմում,-նշել է Արտյոմ Հակոբյանը:

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին