«Միշտ պետք է պատրաստ լինենք թշնամու կողմից մեր հանդեպ իրականացվող ոտնձգություններին ու կարողանանք կանխել տեղի ունեցող և, հավանաբար, տեղի ունենալիք վտանգները»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ շարունակելով.
«Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, ապա այն ալիևյան ռեժիմի սեփական գոյությունն ու ժառանգաբար ձեռք բերված իշխանությունն արդարացնելու հերթական դրսևորումներից էր, իսկ մենք այլևս չպետք է անարդյունավետ վատնենք պետական միջոցները, անպատիժ կառավարենք երկիրը, գողանանք պետական գանձարանից: Պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, որոնց թողտվությամբ տեղի ունեցած բացթողումները հանգեցրեցին մարդկային կորուստների»:
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը, Տիգրան Ուրիխանյանը նկատեց.
«Իհարկե, ԼՂՀ-ն պետք է ճանաչվի թե՛ աշխարհի, թե՛ ՀՀ կողմից, իսկ, թե ո՞ր պահին, ինչպե՞ս, դա կախված է բազմաթիվ հանգամանքներից, իրադարձությունների զարգացումից: Իսկ, եթե նախագիծը ԱԺ օրակարգ բերվի, ես անպայման կողմ եմ քվեարկելու»:
Անի Կարապետյան