«Պետք է միասնաբար ոտքի կանգնենք ու փրկենք էս երկիրը»․ ԴՕԿ կուսակցության անդամներ
***
Վաղ առավոտից բողոքի ակցիաներ են իրականացվում Երևանի տարբեր հատվածներում՝ բոյկոտելով ուղեվարձի թանկացումը։ ԴՕԿ կուսակցության անդամները և աջակիցները ևս միացել են բոյկոտին։ Նրանք պատրաստվում են թռուցիկներ բաժանել՝ կոչ անելով միասնաբար պայքարել համընդհանուր թանկացումների, ապօրինի որոշումների դեմ։
«Այսօր դուրս ենք եկել 100 դրամի համար, սակայն պետք է միասնաբար ոտքի կանգնենք ու փրկենք էս երկիրը և միակ մարդն ով կարող է տեր լինի էս երկրին Վարդան Ղուկասյանն է։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին երեկ ընդունեց 150 դրամ արժողությամբ ուղևորատոմսի մասին որոշումը, համաձայն որի այսօրվանից գործում է մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամ արժեքը: