▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է կարողանանք հաղթահարենք այսպիսի փորձություններ. Արամ MP3-ի գրառումը՝ հոր մահից հետո

Երգիչ Արամ MP3-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհակալ եմ բոլորիդ կարեկցանքի և այս ծանր օրերին իմ և ընտանիքիս կողքին կանգնելու համար:
Իհարկե մահն անխուսափելի բան է բոլորիս կյանքում, բայց թող, որ այն լինի իր ժամանակին: Ի՞նչ արած, կյանքը հաժախ նաև նման անակնկալներ է մատուցում և մենք պետք է կարողանանք հաղթահարենք նաև այսպիսի փորձություններ:

Պապ Ջան, Դու միշտ ասում էիր.

-Մարդն ապրում է այնքան ժամանակ, որքան նրան հիշում են:

Պապ Ջան, Դու եղել ես այնքան վառ անհատականություն, որ քեզ դեռ շատ-շատ երկար են հիշելու և միշտ ժպիտը դեմքին:

Հանգչիր խաղաղությամբ Պապ Ջան, իմ կյանքի ուսուցիչ, իմ ավագ ընկեր:

Մինչ հանդիպում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին