▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է հատուկ նյարդեր ունենաս, որ դիմանաս ու նման երգեր չերգես

armlur.am-ը գրում էԵրգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը հանդիսատեսի համար նոր երգ է պատրաստել, որը, ոմանց գնահատմամբ, աննախադեպ է լինելու: Նա նաեւ շարունակում է հիթեր գրել գործընկերների համար, սակայն իր երգացանկին շատ ընտրողաբար է մոտենում: Ինչպես Երգի թատրոնի շատ երգիչների՝ Գրիգորին էլ սպառնում է թատրոնի ավանդույթներից շեղվելու վտանգը, սակայն նա դեռ զսպում է իրեն:

-Գրիգո՛ր, շուտով հանդիսատեսին կներկայացնենք Ձեր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Գնում ենք պարելու» երգի հիման վրա: Նշվում է, որ այն աննախադեպ է հայկական շոու-բիզնեսի համար: Կպատմեք՝ ո՞րն է գաղտնիքը:

-Երբ իմ հեղինակած երգն առաջին անգամ ցույց տվեցի գործիքավորող Մարտին Միրզոյանին, նա նկատեց, որ փոփ-հաուս ոճի այդ ստեղծագործությունը գործիքավորման ոլորտի նոր տենդենցներին հետեւելու հնարավորություն է տալիս, եւ դրա շնորհիվ երգը կդառնա աննախադեպ:

-Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Կուբայից ժամանած մոդել, պարուհի Ինդիրա Ռեյեսն է. նրա մասնակցությունը «թանկ չնստե՞ց»:

-Ինդիրային ես չեմ հրավիրել, նա աշխատանքային պայմանագրով առաջին անգամ եկել է Հայաստան: Մոդելի հետ ծանոթացա պատահաբար, ակումբում: Ասեմ, որ իր կատարած աշխատանքի դիմաց նա չնչին փոխհատուցում ստացավ, տասն անգամ քիչ, քան ես պատկերացնում էի:

-Վերջին շրջանում արտասահմանյան շուկա դուրս գալու ին՞չ նոր հնարավորություններ են ընձեռվել:

-Վերջերս, որպես երաժշտական պրոդյուսեր, «Մանկական Նոր ալիք» երաժշտական մրցույթի շրջանակներում գործուղվել էի Ղրիմ: Այնտեղ ինձ տրվեց ուկրաինական շուկայի համար աշխատելու հնարավորություն, երգեր եմ գրել այս տարվա «Նոր ալիքի» հաղթող Անդրեյ Բոյկոյի եւ այս տարի «Եվրատեսիլ»-ում Ուկրաինայի հնարավոր ներկայացուցիչ, հավակնորդ երգչուհի Վիկտորյա Պետրիկի համար: Բացի այդ՝ ԱՄՆ-ից միջազգային փառատոնի մասնակցելու հրավեր ունեմ:

-Հաճախ հանդես եք գալիս որպես միջազգային մրցույթների մասնակիցների երաժշտական պրոդյուսեր, իսկ ինքներդ չե՞ք պատրաստվում մասնակցել որեւէ միջազգային մրցույթի, օրինակ՝ հենց «Եվրատեսիլին»:

-Ես չեմ հավատում բոլոր այն երգիչներին, ովքեր ասում են, որ չեն ուզում այդ մրցույթին մասնակցել. նրանք, պարզապես, հնարավորություն չունեն: Բայց մի բան է ուզել, մեկ այլ բան է պատրաստ լինել: Պետք է աշխատել այնքան, որ քո մեջ տեսնեն ֆավորիտի եւ առաջարկեն մասնակցել մրցույթին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին