a1plus.am-ը գրում է. Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) վստահ է, որ մեր պատասխան հարվածները ոչինչ են ադրբեջանական կողմի համար.«Մենք միշտ սպասում ենք մեզ խփեն ու նոր պատասխանենք, բայց այդ պատասխանները Ադրբեջանի համար ցավալի չեն, ընդհակառակը` միայն ձեռնտու է նրանց. պետք է ավելի ցավալի պատասխան տալ, պետք է նախաձեռնողը մենք լինենք»:
Կոմանդոսը մտահոգություններ ունի. «Մենք ունենք մի թերություն` դժվար պահին ենք միայն համախմբվում, իսկ հետո՞: Եթե կարծում ենք, որ Ադրբեջանի հետ կարող ենք լեզու գտնել` սխալվում ենք, ես չեմ հավատում, որ նրանք մեր կամ իրենց ժողովրդի օգտին որևէ բան կանեն»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։