Մենք էլ մինչեւ հիմա դժվարանում էինք պարզել, թե քանի շերտից է բաղկացած մեր հասարակությունը, որքան եւ ինչպիսի սոցիալական խմբեր գոյություն ունեն:
Մինչդեռ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գիտի այս հարցի պատասխանը:
Դրանք շատ չեն:
Ընդամենը երկու խումբ կա՝ գողականներ եւ հարիֆներ:Ասում է՝ երկուսի ոստիկանապետն էլ ես եմ:
Նա վստահաբար նկատի ունի իշխանությանը եւ ժողովրդին:
Ճիշտ է, անթույլատրելի է Գասպարյանին խմբագրելը, բայց հանդգնենք, մանավանդ, որ վռազելուց նա չի հասցրել ամբողջական բնութագրումներ տալ:
Պետք է ասեր՝ «ԷԼԻՏԱՐ ԳՈՂԱԿԱՆՆԵՐ» եւ «ԱՊԱՀՈՎ» ՀԱՐԻՖՆԵՐ:
Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը
Ֆեյսբուք