▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ միայն խոսել․․․ Սոնա Շահգելդյանը ֆինանսական օգնություն է տրամադրում սահմանապահ գյուղի բնակիչներին

«Հիմա կարող եմ հանգիստ քնեմ , սիրտս հանգստացավ , որ կարողացա մի քանիսին օգնեմ»,-գրել է սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում։ 

Նա ավելի վաղ լուսանկարներն էր ներկայացրել ու գրել էր․ 

«Շատ շնորհակալ եմ,  Դավիթ Թորոսյան ջան,  ինձ օգնելու համար ու դեռ մի քանիսին էլ պետք է օգնեմ։

Ես, անկախ ամեն ինչից , միշտ կանգնած եմ իմ ժողովրդի կողքին։

Ես որպես մարդ, որպես երգչուհի խոնարհվում եմ մեր քաջարի ԶԻՆՎՈՐՆԵՐԻ առաջ ։

Օգնել եմ և շարունակելու եմ օգնել։

Պետք չէ միայն խոսել այլ՝գործել։

Ես հպարտ եմ,  որ Հայ եմ ․․․

Սահմանամերձ գյուղերի ժողովուրդ, սիրում եմ շատ ձեզ․․․»

Իսկ Դավիթ Թորոսյանն էլ նշել էր հետևյալը․

«Այսօր այցելեցինք Այգեպար, արկակոծումից տուժած տներից Գառնիկ պապիկին օգնելու, մինչ շատերը նրան համեմատում էին Ադրբեջանում տուժածների հետ։

Նրան փոխանցեցինք 50.000 դրամ, որը մեզ էր փոխանցել երգչուհի  Սոնա Շահգելդյանը, ով պատրաստակամություն է հայտնել նաև հետագայում աջակցել մեր ծրագրերին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին